Լեյլա Յունուս
Լեյլա Յունուս ադրբ.՝ Leyla Yunus | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան, քաղաքական գործիչ և պատմաբան |
Ամուսին | Արիֆ Յունուսով |
Կուսակցություն | Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Unity Party? և Azerbaijan Social Democratic Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Leyla Yunus Վիքիպահեստում |
Լեյլա Յունուսովա Իսլամ կիզի (նաև օգտագործվում է ազգանվան Յունուս տարբերակը) (ադրբ.՝ Leyla Yunus, դեկտեմբերի 21, 1955, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի իրավապաշտպան, պատմաբան։ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը[2]։ 1982 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել «Անգլիայի առևտրային էքսպանսիան Կասպից ծովի ավազանում 18-րդ դարի առաջին կեսին» թեմայով։ Ատենախոսությունը որպես մենագրություն հրապարակվել է 1988 թվականին[3]։ 1982-92 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմական գիտությունների բաժնում։
1989 թվականին Սումգայիթի ջարդերին նվիրված ցույցի ժամանակ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում, հակառակ պաշտոնական կառույցների Յունուսը նշել է՝ «Նրանք խուլիգաններ և ռեցեդեվիստներ չեն։ Նրանք հոկտեմբերյան և պիոներական կազմակերպությունների սաներ են։ Այս հանցագործներին դաստիարակել է ռեժիմը!»[1][4]:
1989-90 թվականներին եղել է այլախոհ «Էքսպրեսս-խրոնիկա» թերթի թղթակից[5]։
1989 թվականին եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծողներից մեկը։ 1990 թվականին դուրս է եկել ժողովրդական ճակատից և Զարդուշտ Ալիզադեի հետ սկսել է գլխավորել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[6]։ 1992-93 թվականներին ղեկավարել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական-վերլուծական բաժինը[7]։
Հեյդար Ալիևի Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո Յունուսովան սկսեց զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ 1995 թվականին հիմնել է Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը։ 2001 թվականին Յունուսովան հիմնել է Կանանց ճգնաժամային կենտրոն, որտեղ օգնություն է ստացել 18 հազար կին[7]։
2005 թվականին համագործակցել է հայկական ոչ կառավարական «Տարածաշրջան» կազմակերպության ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ։ 2012 թվականին Բաղդասարյանի հետ միասին ստեղծել է ադրբեջանա-հայկական վեբ կայք[8]։
Ամուսնացած է Արիֆ Յունուսով հետ։ Նրանց դուստրը՝ Դինարա Յունուսը ստիպված է եղել լքել Ադրբեջանը նրա հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո[9]։
Հետապնդում և ձերբակալում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում նշեց, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, որից հետո Լեյլա Յունուսովան Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացնում 134 ընդդիմադիրների անուններ, ովքեր գտնվում էին ադրբեջանական բանտերում[7]։
Ապրիլի 28-ին Լեյլա և Արիֆ Յունուսովաներին օդանավակայանում ձերբակալում են, իսկ նրանց տունը խուզարկվում է[9]։
2014 թվականի մայիսի 14-ին Բաքվում կայացած Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մամուլի ասուլիսի ժամանակ նախագահներին հարց տրվեց լրագրող Ռուֆե Միրքադիրովի ձերբակալության և իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեմ հետապնդումների մասին, որին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեց, որ Ադրբեջանում մարդու իրավունքների դրությունը «լավ է» և «ոչ ոք չի հետապնդվում իր քաղաքական հայացքների համար»[10][11]։ Իր հերթին Ֆրանսուա Օլլանդը պատասխանեց, որ Ֆրանսիան միշտ բարձրացնում է Լեյլա Յունուսովայի հարցը «ոչ նրա համար, որ նա ցանկանում է միջամտել ներքին գործերին, քանի որ նա ինքն է որոշակի արժեքների եւ սկզբունքների կրողը, իսկ ունենալ լավ հարաբերություններ, պետք է բարձրացնել բոլոր հարցերը»։ Այս ամենից հետո ֆրանսիացի նախագահը հանդիպեց Լեյլա Յունուսովայի և այլ քաղաքական ակտիվիստների հետ[12]։ Օլանդը Յունուսովային քաղաքացիական հասարակության անխոնջ պաշտպանության համար շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան[13]։ Amnesty International-ը Լեյլա և Արիֆ Յունուսներին ճանաչել է «խղճի բանտարկյալներ»[14]։
2014 թվականի հուլիսի 30-ին Լեյլա Յունուսովան և նրա ամուսինը ձերբակալվում են և մեղադրվում պետական դավաճանության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու[15][16], նաև մեքենայության, հարկերից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Ըստ Human Rights Watch կազմակերպության՝ այդ ձերբակալությունը Ադրբեջանում ընդդիմության, լրագրողների և իրավապաշտպանների դեմ սկսված հետապնդումների ալիքի գագաթնակետն է։ Ձերբակալությունը միանգամից քնադատությունների ալիք բարձրացրեց եվրոպացի քաղաքական գործիչների և իրավապաշտպանների շրջանում[7]։
Ըստ մեղադրանքի՝ Լեյլա Յունուսը հանդիսանալով «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» հիմնադիր, ստացել է օտարերկրյա դրամաշնորհներ, որոնք իբրև օգտագործել են հայկական հատուկ ծառայությունների օգտին «լրտեսական գործունեություն կատարողների նյութական վիճակի բարելավման նպատակով[14]։
Ըստ Լեյլա Յունուսի փաստաբանների՝ նա բանտում ծեծի է ենթարկվել մեկուսարանի աշխատակիցների կողմից, որից հետո փաստաբաններին մի քանի օր արգելվեց հանդիպել Յունուսի հետ[17][18]։
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները Յունուսին ներկայացնում էին որպես «լրտես» և «թաքնված հայ»[7]։ Լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը իր հոդվածում Յունուս ամուսիններին բնութագրում է որպես «փաստացի հայեր»[19]։ Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն ասել է, որ Յունուսը «էգոիստ և անկուշտ, մեծ ամբիցիաներով կին է»[20]։
2014 թվականի հոկետմբերի 6-ին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն Անդրեյ Սախարովի անվան մրցանակ է շնորհել բոլոր ադրբեջանցի քաղբանտարկյալներին, նրանց թվում առանձին նշելով Լեյլա Յունուսին[7]։
Դատավճիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի օգոստոսի 13-ին ադրբեջանական դատարանը Լեյլա և Արիֆ Յունուսներին խարդախության, հարկերից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթերի կեղծման մեղադրանքներով դատապարտում է 8,5 և 7 տարիների ազատազրկման։ Իրավապաշտպան կազմակերպությունները և արևմտյան իշխանությունները քննադատեցին դատը` այն որակելով քաղաքական դատավճիռ և Յունուսի դեմ մեղադրանքները ուղղակիորեն կապեցին քաղաքացիական ազատությունների պաշտպանության բնագավառում նրա գործունեության հետ։ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսյորը նշել է, որ ինքը «ցնցված և վրդովված է դատավճռով» և Յունուսների գործը գնահատեց որպես «Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ ու համակարգային խնդիրների հերթական ապացույց»։ Human Rights Watch կազմակերպության ռուսական բաժանմունքի ղեկավար Տատյանա Լոկշինան դատը գնահատել է որպես «ծաղր արդարադատության բնագավառում»։ Ամուսիններին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքով սկսվել է առանձին վարույթ[21][22][23][24]։
Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի դատական համակարգի թերությունները և այդ երկրում լրագրողների ու իրավապաշտպանների դեմ հետապնդումների աճի միտումները, դատավճիռը կարող է վերանայվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կոմիսար Նիլ Մույժնիեկսը նույնպես քննադատել է Յունուս ամուսինների դատավճիռը[24]։
Եվրոպական Միությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Լեյլա և Արիֆ Յունուսներին, ինչպես նաև հաշվի առնել նրանց դեմ հարուցված գործը «վերանայել թափանցիկ և արդար կերպով», ավելացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Դատավճիռը հաստատում է Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պահպանման բացասական միտումը կապված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ»[25]։
ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ Յունուս ամուսիններին առաջադրված մեղադրանքները բոլոր տեսանկյուններից կապված է նրանց իրավապաշտպան գործունեության հետ, Պետդեպարտամենտը ևս կոչ է անում ազատ արձակել ամուսիններին[26]։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը դատական գործընթացը որակել է որպես «արդար և թափանցիկ» գործընթաց[22]։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատավճռի մասին հնչեցված քննադատությունները որակեց որպես կողմնակալ, աբսուրդային և երկակի ստանդարտների քաղաքականություն[27]։
Համաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվի դատարանը քննելով բողոքները փոխեց Լեյլա Յունուսի պատիժը և նա ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։ Քննարկման արդյունքում Յունուսի փաստաբանները խնդրեցին դատարանին լիակատար արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը քննելով բողոքները վճռեց, որ Լեյլա Յունուսի լիակատար արդարացման համար բավարար հիմքեր չկան[28]։
2016 թվականի ապրիլի 19-ին իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները լքեցին Ադրբեջանը և արտագաղթեցին Նիդերլանդներ[29]։ Չնայած նրանց Նիդեռլանդներ մեկնելուն, ամուսինների դեմ հարուցված քրեական գործը չի դադարեցվել։ 2017 թվականի մայիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանը Միրփաշի Հուսեյնովի գլխավորությամբ որոշում ընդունեց Յունուս ամուսիններին հարկադիր բերման ենթարկել դատարանի դահլիճ[30][31]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Январь // «НЛО» 2007, № 84
- ↑ «Интервью Динары Юнус». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Л. И. Юнусова Торговая экспансия Англии в бассейне Каспия в первой половине XVIII века, Элм, 1988
- ↑ Зардушт АЛИ-ЗАДЕ Азербайджанская элита и массы в период распада СССР Արխիվացված 2013-10-30 Wayback Machine
- ↑ Арестована Лейла Юнус
- ↑ Том де Ваал. Черный сад. Глава 6. 1988-1990 г.г. Азербайджанская трагедия
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Власти Азербайджана не намерены освобождать Лейлу Юнус
- ↑ Интервью Юнусовой
- ↑ 9,0 9,1 «Светлана Ганнушкина о преследовании гражданских активистов в Азербайджане». Արխիվացված է օրիգինալից 2015-06-30-ին. Վերցված է 2017-12-03-ին.
- ↑ «Ильхам Алиев на вопрос о Лейле Юнус: никто может вмешиваться в наши дела». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Состоялась пресс-конференция президентов Азербайджана и Франции
- ↑ Франсуа Олланд на Южном Кавказе: цель - не досадить кому-то, а быть полезным партнером(չաշխատող հղում) // RFI, 15-05-2014
- ↑ Le Monde: Оланд поднял перед Ильхамом Алиевым вопрос об освобождении Лейлы Юнус Արխիվացված 2015-09-23 Wayback Machine // contact.az, 2015 Aпрель 27
- ↑ 14,0 14,1 Суд Баку приговорил правозащитницу Лейлу Юнус к 8,5 годам заключения // RFI, 13-08-2015
- ↑ Лаура Багдасарян выступила в поддержку Лейлы Юнус
- ↑ «Азербайджанских правозащитников обвинили в шпионаже в пользу Армении». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ В Азербайджане офицер СИЗО избил правозащитницу Юнус, заявили её адвокаты // Кавказский узел, 24 сентября 2014
- ↑ В СИЗО избита Лейла Юнус Արխիվացված 2017-04-04 Wayback Machine // Minval
- ↑ Секретное досье Лейлы и Арифа Юнусовых (фотофакты) Часть первая
- ↑ «Араз Ализаде: Лейла Юнус - алчный и эгоистичный грантоед, для которой чужды понятия «Родина» и «честь»» (ռուսերեն). www.1news.az. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ В Азербайджане правозащитницу, выступавшую за диалог с Арменией, приговорили к восьми с половиной годам лишения свободы // NEWSru.com, 13 августа 2015
- ↑ 22,0 22,1 Jack Farchy. Azerbaijan jails human rights couple Leyla and Arif Yunus // The Financial Times. August 13, 2015
- ↑ Правозащитницу Лейлу Юнус приговорили в Баку к 8,5 годам // BBC, 13 августа 2015
- ↑ 24,0 24,1 Совет Европы ставит под сомнение справедливость приговора супругам Юнус Արխիվացված 2017-06-06 Wayback Machine // contact.az, 13_08_2015
- ↑ ЕС требует немедленно освободить семью азербайджанских правозащитников // Росбалт, 14/08/2015
- ↑ США обеспокоены приговором Лейле и Арифу Юнус // Радио Азаттык, 15 августа 2015,
- ↑ Безосновательные нападки из-за приговора по делу четы Юнус не смогут повлиять на политику независимого Азербайджана – МИД АР // 1news.az, 14.08.2015
- ↑ «Лейла Юнус освобождена в зале суда – ДОПОЛНЕНО» (ռուսերեն). 1news.az. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Правозащитники Лейла и Ариф Юнус покинули Азербайджан - BBC Русская служба» (ռուսերեն). BBC Русская служба. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Суд принял решение о принудительном приводе супругов Юнус». www.contact.az. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
- ↑ Holding, APA Information Agency, APA. «Суд принял решение о принудительном приводе на заседание Лейлы и Арифа Юнус» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Յունուս» հոդվածին։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանցի իրավապաշտպաններ
- Ադրբեջանցի կալանավորներ և ձերբակալվածներ
- Ադրբեջանցի հրապարակախոսներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ